Իրան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

  • Ներքին կյանք - 16 Հոկտեմբերի 2016, 13:35

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 11.52-ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) գրանցել է հյուսիսային լայնության 39.65 աստիճան և արևելյան երկայնության 47.93 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ամենաընթերցվածը