Իրավիճակն առաջնագծում

  • Ներքին կյանք - 16 Հոկտեմբերի 2016, 11:56

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ hոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց: Հյուսիսային և արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Իստիգլալ» և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (27 կրակոց):

Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: