Բակո Սահակյանը Մարտակերտի շրջանում մասնակցել է մանկապարտեզի, հյուրանոցի, մշակույթի տան և հուշարձանի բացումներին

  • Ներքին կյանք - 16 Հոկտեմբերի 2016, 11:52

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան:

Ներքին Հոռաթաղ գյուղում Նախագահն այցելել է նորակառույց մանկապարտեզ: Երկրի ղեկավարը գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ընդլայնումը համարել է պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը՝ նշելով, որ այն այսուհետ էլ լինելու է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Շրջկենտրոն Մարտակերտում Բակո Սահակյանը ներկա է գտնվել նոր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Մեծ շեն գյուղում երկրի ղեկավարը մասնակցել է նորակառույց մշակույթի տան, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանի եւ Սուրբ Գեւորգ եկեղեցուն կից երիցատան բացման հանդիսավոր արարողություններին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Եսայանների ընտանիքին՝ Սառա Եսայանի գլխավորությամբ, Մարտակերտ քաղաքում եւ Մեծ շեն գյուղում այս նախագծերի իրականացման համար՝ բարձր գնահատելով նրանց մշտական աջակցությունն Արցախին:

Ամենաընթերցվածը