Հայտնի է տրանսպորտի նախարարության շենքի գնորդը. ՀԺ

  • Ներքին կյանք - 15 Հոկտեմբերի 2016, 08:54
Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը կվաճառվի «Ռոստելեկոմ» ընկերությանը։

«Շենքը վաճառելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց անցած շաբաթ։ Ըստ կառավարության որոշման, շենքը իրեն ամրացված հողակտորով վաճառվելու Է դասական աճուրդով։ Այն գնահատված Է 132 միլիարդ դրամ կամ մոտ 27 միլիոն դոլար։ Մեր տեղեկություններով, շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությունը կայացրել Է հիմք ընդունելով հենց «Ռոստելեկոմից» ստացված առաջարկը։ Այսինքն, եթե չլիներ պոտենցիալ գնորդ, շենքն օտարելու որոշումը չէր կայացվի։

Հնարավոր այլ գնորդներ գոնե այս պահին դեռ չկան, ինչը նշանակում Է, որ «Ռոստելեկոմը» շենքը կգնի աճուրդի մեկնարկային գնով՝ 27 միլիոն դոլարով։

Նշենք, որ նոր կառավարությունը փորձելու Է պետության սեփականությունը հանդիսացող հնարավորինս շատ անշարժ գույք վաճառել պետական բյուջեի անմխիթար վիճակը փոքր-ինչ բարելավելու նկատառումներով։ Սակայն գնորդներ գտնելը շատ դժվար Է լինելու», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը