Ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Բեսլանից

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 18:27
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.47-ին օդանավը մեկնել է Բեսլանից:
Ինքնաթիռը կժամանի Երևան տեղական ժամանակով ժամը 19.10-ի սահմաններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:

Հիշեցնենք, որ այսօր վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա ավտոբուսը, որում 50-ից ավելի ուղևոր է եղել: 5 հոգի մահացել է, մոտ 30-ը վնասվածքներ են ստացել:

Ամենաընթերցվածը