Արտակարգ դեպք Գյումրիում. Tsayg.am

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 16:03
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում, տեղեկացնում է Tsayg.am-ը: Փողոցը երկու կողմից հիմա փակ է, տեղում աշխատում են ոստիկանները: 

Կրակոցները հնչել են քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ 50-ամյակի կամրջի մոտ: Այստեղ միմյանց են բախվել երկու մեքենաներ, հետո հնչել են կրակոցներ: