Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 15:46
Հյուսիսային Օսեթիայի առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից ստացված վերջին տվյալներով Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Վլադիկովկասի 3 հիվանդանոցում է գտնվում  10 տուժած`   

Նորիկ Աղրամանյանը (1950թ.) ստացել է  ուղեղի ցնցում,  Ժասմին Հարությունյանը (1949թ.)` նստատեղի ազդոսկրի կոտրվածք, Սեյրան Պողոսյանը (1990թ.)` ծնկոսկրերի կոտրվածք, գտնվում են Վլադիկովկասի հանրապետական հիվանդանոցում։

Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) և Ալան Սատինյանը  (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են  Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։

Վլադիկովկասի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից  Դիանա

Դավթյանի ( 2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստացել է ծնոտի վնասվածք։ Իսկ Պավել   Պալուխինի (2001թ.) Ալեքսեյ Ռոսամախինի (2000թ.)  Ալեքսանդր  Գալատովի   (2000թ.)  և Անդրեյ Լազուկինի  (2006թ.) վիճակը գնահատվում է ծանր։

Աշխատանքները տեղում կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:  ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը ՌԴ-ում ապահովում է կապը և համակարգում աշխատանքը: