Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 12:03
Հոկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Բեսլան-Վլադիկավկազ մայրուղու վրա վաղ առավոտյան Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների ընտանիքներին:

«Խորապես ցավում ենք կատարվածի առնչությամբ և աղոթում վթարի զոհ դարձած մեր զավակների համար:

Դժվարին այս պահին Սուրբ Հոգու մխիթարությունն ենք հայցում և մեր զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», - ասված է Հայրապետական ցավակցագրում:

Վեհափառ Հայրապետի կողմից հանձնարարական է տրվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմին` անհրաժեշտ հոգևոր խնամք և աջակցություն ցուցաբերել վթարից տուժածներին և նրանց ընտանիքներին:

Ամենաընթերցվածը