Ռուսաստանի ԱԻՆ օդանավը Բեսլանում ավտովթարից տուժածներին կտեղափոխի Երևան

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 11:58
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նոր տվյալներ է հրապարակել Բեսլանում Մոսկվա- Երևան ավտոբուսի վթարի վերաբերյալ: 

«Հայտնում ենք, որ ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:

Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի  սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ»: