Բեսլանի մոտ վթարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 11:20
Բեսլանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության պետ Ալեքսանդր Խորուժին՝ ելույթ ունենալով օպերտիվ շտաբի նիստում:

«ՌԴ նախագահի հանձնարարությամբ ավտոտրանսպորտ կհատկացվի Երեւան մեկնել ցանկացողներին»,-ասել է նա:

Հանրապետության առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովի տվյալներով՝ ներկայում հանրապետության բուժհաստատություններում գտնվում են հինգ մեծահասակներ եւ չորս երեխաներ, մյուսներն ուղարկվել են Բեսլանի ժամանակավոր տեղավորման վայր, որտեղ այժմ կա 27 մարդ: Նրանցից շատերը կուղարկվեն Բեսլանի Հյուսիսկովկասյան բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնել է Ալեքսանդր Խորուժին, Բեսլանի ժամանակավոր տեղավորման կետում, որը բացվել է քաղաքի Մշակույթի տանը, գտնվում Է ավտոբուսի վթարից տուժած 13 մարդ: «Այնտեղ կազմակերպված է տաք սնունդ եւ հանգստի տեղեր»,-ասել Է Խորուժին:

Նա նշել է, որ ժամանակավոր տեղավորման կետում է գտնվում նաեւ Հայաստանի հյուպատոսարանի աշխատակիցը: «Փոխգործակցություն է կազմակերպված Հայաստանի հյուպատոսարանի հետ: Այստեղ է գտնվում հյուպատոսարանի ներկայացուցիչը»,-հավելել է Խորուժին: Տուժածների հետ աշխատում են հանրապետության ԱԻՆ-ի հոգեբանները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: