Մանրամասներ Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 11:00
Երևան-Մոսկվա ճանապարհին՝ Բեսլան քաղաքի մոտ վթարի ենթարկված ուղևորատար ավտոբուսի երկու վարորդները վերջերս վարչական պատասխանատվության էին ենթարկվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահներին:

Վարորդներից մեկն այս տարվա ապրիլին տուգանվել է ամրագոտին չկապելու, իսկ երկրորդը՝ արագության սահմանափակումը խախտելու համար:

Դեպքի վայրն ուսումնասիրող մասնագետները նշել են, որ վթարը տեղի է ունեցել լավ լուսավորված ճանապարհին: Ավտոբուսը հարվածել է ճանապարհի եզրագծին կանգնած մեքենաներ տեղափոխող բեռնատարին: Ճանապարհին արգելակման հետքեր չկան, այդ պատճառով վարկած է առաջ քաշվել, որ վարորդը, հնարավոր է, քնել է ղեկին: 

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ: Մոտ երեք տասնյակ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 

Ամենաընթերցվածը