Քննարկվում է Հովիկ Աբրահամյանին Հայաստանից հեռացնելու հարցը. ՀԺ

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 08:46
Հայկական ժամանակ թերթը գրում է. «Իշխող Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկում են, թե հնարավոր է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակեն, հատկապես, որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։

Հիշեցնենք, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, նա նշանակվեց ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան։ Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց նաև այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը Հայաստանում չլինի և իր ներկայությամբ չխանգարի Հովիկ Աբրահամյանին։

Հիմա, որոշ տեղեկությունների համաձայն, իշխանական վերնախավում քննարկում է, որ Հովիկ Աբրահամյանին նույն պատճառներով, Կարեն Կարապետյանին չխանգարելու համար, որևէ հարմար երկիր դեսպան ուղարկեն։

«Տիգրան Սարգսյանի ունակություններն ու հնարավորությունները այն ժամանակ մեզ շատ անհրաժեշտ էին ԱՄՆ-ում։ Իսկ Հովիկ Աբրահամյանն առայժմ հանգստանում է, և նրա հետագա աշխատանքի վերաբերյալ դեռ որևէ քննարկում չի եղել», շրջանառվող տեղեկություններն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում