Գյումրիում ռուսական բազայի զինծառայող է դանակահարվել

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 16:54
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողներից մեկը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը: 

Հաղորդագրության համաձայն` 1992 թվականին ծնված զինծառայողը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Նա վնասվածք է ստացել Գյումրիի Շիրակացի-Մարմարաշեն փողոցների խաչմերուկում անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ: