Մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ. Տեր-Պետրոսյան

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 15:54
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել, որ Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում: Այս մասին տեղեկացնում է ilur.am-ը:

«Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ», - նշված է Տեր-Պետրոսյանի տարածած հայտարարությունում: