Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը

    • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 15:20
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք արդեն կունենանք կոնկրետացված մոտեցումներ, և կառավարությունն այդ հարցին անդրադարձ կկատարի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով սոցիալապես անապահովների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հանձնարարականին:

Նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը վերաբերում է սոցիալապես անապահով խավին: Իսկ ՀՀ-ում անապահովության գնահատման համակարգում հաշվառված է շուրջ 131 հազար ընտանիք:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ պետք է սոցիալապես անապահովների համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել՝ ի հաշիվ այլ սպառողների: