Կադրային փոփոխություններ ՊԵԿ-ում. Hraparak.am

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 15:02
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխություններ են սպասվում: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ՊԵԿ նախագահ նշանակված Վարդան Հարությունյանը որոշել է համակարգ բերել իր համար վստահելի մարդկանց, եւ կարեւոր, պատասխանատու պաշտոնները վստահել հենց նրանց:

ՊԵԿ-ում մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը եւ Արթուր Աֆրիկյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ նրանց հետ միասին պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ օպերատիվ հետախուզության վարչւթյան պետ Ռոբերտ Գալոյանը:

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ նաեւ, որ պաշտոնանկություն չի սպառնում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ղեկավար Ռաֆիկ Մաշադյանին: Վերջինս նեղ շրջապատում հայտարարել է, թե ընկերական, լավ հարաբերություններ ունի Վարդան Հարությունյանի հետ: