Սիրիայի քաղաքացիներին վարորդական վկայական հատկացնելու ժամկետը երկարաձգվել է

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 12:18
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ևս մեկ տարով երակարաձգել Սիրիայի քաղաքացիներին վարորդական վկայականներ հատկացնելու ժամկետը՝ սահմանելով այն 2017 թվականը:

«Սիրիայից հայտնի իրադարձությունների հետևանքով դեռևս շարունակում են Հայաստան գալ սիրիահայեր, որոնց վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով սահմանված  վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին, որի հետևանքով դրանք գործածելի չեն համարվում Հայաստանի տարածքում: Դրանց փոխանակումը նույնպես արգելված է: Անհրաժեշտություն է առաջացել շարունակել վարորդական  վկայականների տրամադրման գործընթացը նաև 2017 թվականի ընթացքում»,- կառավարության նիստում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ամենաընթերցվածը