Ինչու հեռացրին Շարմազանովի եղբորը. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 09:56
«Հոկտեմբերի 5-ին` երեկոյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Երեկ հայտնի դարձավ, որ Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 «ծեծ» հոդվածի հատկանիշներ: Այս մեղադրանքը ազատազրկում չի նախատեսում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծեծի ենթարկված հոգևորականն ասաց, որ դեպքից հետո իրեն պարբերաբար հարցաքննության են հրավիրվել, սակայն կրկին հիվանդանոց տեղափոխվելու հետևանքով երկու օր է` իր մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Լոռու մարզի ոստիկանությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունները ևս այդ գործի հետ են կապված: Բանն այն է, որ մարզի ոստիկանապետից բացի` օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Իսկ Գուգարքի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանն էլ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է, նույն Արկադի Փելեշյանի քավորն է: Իսկ վերը նշված միջադեպը տեղի էր ունեցել հենց Տարոնի բաժնի իրավասության տարածքում: Ենթադրվում է, որ Էրիկ Շարմազանովը Գուգարքում կմնա այնքան ժամանակ, մինչև որ Արկադի Փելեշյանի ծեծի հետ կապված իրավական գործընթացը կավարտվի», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը