ՀՔԱՎ: Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ քննարկումներ կազմակերպվել են, բայց՝ դռնփակ

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 17:30
Կարևորելով 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների և դրանց հետևանքով զինծառայողների զոհվելու հանգամանքների ուսումնասիրությունն ու արդյունքների հանրայնացումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 7-ին դիմել էր ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ վերոնշյալ թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն, արձագանքելով Ա. Սաքունցի՝ այս հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, արդեն իսկ իր պատրաստակամությունը հայտնել էր՝ համապատասխան նախաձեռնության դեպքում մասնակցելու վերոնշյալ թեմայով խորհրդարանական լսումների` ցանկացած ձևաչափով ու հարցադրումներով:

Իսկ ահա ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը 2016թ. հոկտեմբերի 3-ի գրությամբ, վկայակոչելով իրենց նախաձեռնությամբ և մասնակցությամբ անցկացված մի շարք դռնփակ հանդիպումները, հայտնում է, որ վերոնշյալ միջոցառումների շրջանակում արդեն իսկ քննարկումների առարկա է եղել նաև մեր առաջարկած թեման:

Հետաքրքիր է, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նշած բոլոր հանդիպումներն ու միջոցառումներն անցկացվել են դռնփակ ձևաչափով, ինչն արդեն իսկ անհնար է դարձնում դրանց հանրայնացումը, սակայն մեր առաջարկության նպատակը հենց հրապարակային քննարկումների կազմակերպումն էր, որին ՀՀ ԱԺ հանձնաժողովն այդպես էլ չի անդրադառնում:

Շարունակությունը՝ այստեղ http://hcav.am/events/12-10-2016-04/