ՀՀ ոստիկանապետը ՊՊԳ վարչության նոր պետ է նշանակել

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 15:42

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արամ Զաքարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով էլ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Ամենաընթերցվածը