«Ռոսատոմ»-ը հսկայական նախագիծ է համարում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 12:55
Հայաստանն ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է և մեծ ներդրում ունի հանձնաժողովի աշխատանքներում: Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ռոսատոմ» ընկերության տնօրենի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլայ Սպասկին: «Մեր հանձնաժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը նաև երկկողմ համաՍ ործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումն է, և այս առումով ու ընդհանրապես Հայաստանը մեր համատեղ աշխատանքի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է ու մեծ ներդրում ունի այդ աշխատանքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սպասկին:

Նա անդրադարձավ նաև ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, որով 10 տարով երկարաձգվել է հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: «Դա բոլորիս համար հսկայական նախագիծ է»,- ընդգծեց Սպասկին:

Անդրադառնալով Երևանում ընթացող ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ Նիկոլայ Սպասկին նշեց, որ իրենց համար օրակարգային շատ կարևոր է քննարկել կադրերի պատրաստման հետ կապված հարցեր: «Մենք կադրերի պատրաստման թեման առաջնային ենք համարում: Վերջին տարիների ընթացքում այդ ուղղությամբ շատ աշխատանքներ են տարվել և զարգացում է նկատվում: Մեզ համար կարևոր խնդիր է նաև հետախուզական ատոմային սարքավորումների անվտանգության հարցը, քանի որ նման ռեակտորներ կան ԱՊՀ անդամ գրեթե բոլոր ե֍ կրներում: Սա մեզ համար իսկապես շատ կարևոր և պրակտիկ հարց է»,- եզրափակեց «Ռոսատոմ» ընկերության տնօրենի տեղակալը: