Կարեն Թամազյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 12:33
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Կարեն Թամազյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

2013 թ. սեպտեմբերի 5-ին Թամազյանը նշանակվել էր Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար, այնուհետև 2014-ի մայիսի 29-ին ազատվել այդ պաշտոնից:

Հոկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Պավել Սաֆարյանը: