Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 11:06
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագրեր Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: