Թաքնված «մեսիջներ» ՊԵԿ ղեկավարի նշանակման ժամանակ. ՀԺ

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 09:48
«Հայաստանի գործարար աշխարհին, անկասկած, շատ ավելի հետաքրքրում է, թե ով է լինելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, քան ցանկացած նախարար։ Եվ այս առումով գործարարների աչքից չի վրիպում այդ պաշտոնում նշանակվողի անձին վերաբերվող ցանկացած մանրուք և անգամ այն «արարողակարգային» մանրամասները, որոնք ուղեկցում են այդ պաշտոնյայի նշանակման ողջ ընթացքը։ Այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը ՊԵԿ աշխատակազմին էր ներկայացնում այդ կառույցի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, իսկ երեկ ՊԵԿ աշխատակազմին իրենց նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Դժվար է վերջին տարիներին գտնել նմանատիպ երկու միջոցառում, որոնցում լինեն այսքան թաքնված «մեսիջներ»։ Հիմա դիտարկենք դրանցից մի քանիսը, որոնք արձանագրել են գործարարները և տանից որոշակի հետևություններ են անելու։ Ինչո՞ւ Վարդան Հարությունյանին չներկայացրեց Սերժ Սարգսյանը։ Կարող է թվալ, թե դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում չէր։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ նա­խագահի պաշտոնում նշանակելու հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել էր դեռ հոկտեմբերի 8-ին եւ ցանկության դեպքում կարող էր հենց ինքն էլ ներկայացնել ՊԵԿ նորանշանակ ղեկավարին։ Չներկայացրեց։ Ի՞նչ կա թաքնված սրա տակ։ Գուցե Սերժ Սարգսյանը սրանով ցույց է տալիս, որ ի տարբերություն Հովհաննես Հովսեփյանի, Վարդան Հարությունյանն «իր կադրը» չէ, և հետագա զարգացումների համար պատասխանատվություն է կրում նրան ներկայացնողը՝ Կարեն Կարա­պետյանը։ Կամ եթե ավելի խտացնենք գույները, սրանով Սերժ Սարգս­յանը գուցե ցանկանում էր հասկացնել, որ Վարդան Հարությունյանը «քարտ բլանշ» ունի, և ինքը չի խառնվելու նրա գործերին։ Գուցե։ Այս պահին դեռ դժվար է դա պնդել կամ հերքել», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը