Իշխան Զաքարյանը կմիանա Վիկտոր Դալլաքյանին. ՀԺ

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 08:46
Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլևս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաև Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։

«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու Է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։ Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան Է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը։

Հայտնի Է նաև, որ Դալլաքյանն ու Զաքարյանը բավական վաղուց ընկերներ են։ Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ իրեն կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս։ Բացի այդ, այս երեքին միավորում Է նաև Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը։ Ի դեպ, Իշխան Զաքարյանն ու Սեյրան Օհանյանը նաև «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում