Սամվել Կարապետյանն իր վրա է վերցրել. Հրապարակ

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 08:40
«Մեր տեղեկություններով, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում սկսել Է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել։ Անգամ գլխավոր պողոտայի այգու շինարարությունը, որն իրականացնում Է «Տաշիր» ընկերությունը, և որը գրեթե սառեցվել Էր, Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նոր թափով Է վերսկսվել։ Բայց նա ավելի կարևոր դեր Էլ Է ստանձնել՝ իր վրա վերցնելով օլիգարխներին սանձելու գործը. Սերժ Սարգսյանին վստահեցրել Է, թե ինքը կպարտադրի, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները բյուջեի առաջ։ Բայց գործընթացը սկսել Է ոչ յուրայիններից», գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում