Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 18:02
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների կատարման նպատակով հոկտեմբերի 12-ի ժամը 00.00-ից մինչև ժամը 6-ը՝ երկու ուղղություններով, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում:
Նշված ժամերին տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի (կամ՝ Սևակի) փողոց-Ռուբինյանց փողոց երթուղով: