Վիկտոր Դալլաքյանը Սեյրան Օհանյանի մասին

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 12:59
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու եւ ակտիվ քաղաքականություն մտնելու մասին հայտարարած Վիկտոր Դալլաքյանին լրագրողները հարցրել են, թե ճիշտ է արդյոք այն, որ նրա կուսակցությանը կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հայտարարել է, որ Օհանյանն իր գործունեության ու ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի արել, ուստի ինքը եւս ձեռնպահ կմնա որեւէ գնահատականից: Նա ասել է, որ բարձր է գնահատում Օհանյանի գործունեությունը եւ կարծում է, որ ցանկացած կուսակցության համար պատիվ կլիներ, որ նման պետական-ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ:

Ինչ վերաբերում է կուսակցությանն ընդհանրապես, ապա Վիկտոր Դալլաքյանն ասել է, թե առայժմ փակագծեր չի բացի, բայց կխոսի առաջիկա ամսվա ընթացքում: