«Մենք ունենք հստակ ապացույցներ, որ մեր ավագանու անդամները քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին». ՀՎԿ

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 11:53
«Ժամանակ» օրաթերթում այսօր տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի Վանաձորի ավագանու Հայկական վերածնունդ կուսակցության 5 անդամներից 4-ը քվեարկել են ՀՀԿ թեկնածուի օգտին: Այս կապակցությամբ «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը տվել է հետեւյալ մեկնաբանությունը.

Նշեմ, որ երեկ Արկադի Փելեշյանը հարցազրույց է տվել և ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ինչպես ինքը, այնպես էլ ավագանու մյուս անդամները քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Հայկական վերածնունդ կուսակցությունը կարող է ապացուցել, որ իր անդամները քվեարկել են համաձայն երեք ընդդիմադիր կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի: Ավելին, մենք ունենք հստակ ապացույցներ, որ մեր ավագանու անդամները քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին, քանզի նախապես եղել է հստակ պայմանավորվածություն թե ինչպես քվեարկել ու նմանատիպ հինգ քվեաթերթիկ հայտնաբերվել է քվեարկված թերթիկների մեջ:

Ինչ վերաբերում է հոգևոր հովվի կողմից բողոքի դիմումը հետ վերցնելուն, ապա պաշտոնապես ասում եմ, որ Փելեշյանի նկատմամբ բողոքի դիմումը հետ վերցված չի, տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը, իսկ ծեծի ու ձերբակալելու հետ կապված նշեմ, որ նախ դեռևս ապացուցված չէ ծեծի միջադեպը, քանզի Փելեշյանը ներսում է եղել միայնակ ու մի քանի վայրկյանով, ինչը ֆիքսել են նաև տեսախցիկներն, ու նույնիսկ եթե ինչ որ հարվածի ապացույց լինի, ապա դա չի նշանակում, որ կարող են ձերբակալել, քանզի դա ձերբակալություն չի ենթադրում, առավել ևս, որ երկու դատաբժշկական փորձաքննությունները չեն հաստատել, որ եղել են նմանատիպ ծեծի հետքեր, հետևաբար տարածված լուրերը հերյուրանքներ են:

Ամենաընթերցվածը