Ստեփանակերտից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը կայուն ծանր է

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 10:57
Ստեփանակերտից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված Հայկ Լեւոնի Համբարձումյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինվորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կրակոցից: Ստեփանակերտում որովայնի եւ կրծքավանդակի վիրահատությունից հետո վիրավոր զինվորն ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան:

Ամենաընթերցվածը