Սամվել Ալեքսանյանը քրիստոնյա է դարձել

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 08:47
Հրապարակ թերթը գրում է, որ Ապարանում շաբաթ օրը հերթական խաչի տեղադրման միջոցառման ժամանակ ներկաների աչքից չի վրիպել ամենակարկառուն ապարանցու ՝ Սամվել Ալեքսանյանի գցած աղքատիկ սեղանը։ Այդ օրն ապարանցիները՝ Աղվան Հովսեփյանի հրահանգով, տոն են դարձնում, սեղաններ գցում, հյուրասիրություն կազմակերպում։ Ամեն տարի այստեղ են լինում բոլոր մարզպետները՝ այս անգամ բացակայել են, ոմանք կատակել են, թե սիրտ չունեն՝ կադրային ջարդի հաջորդ հարվածը նրանց է հասնելու։ Ներկա է եղել միայն Արագածոտնի ՀՅԴ–ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որին պաշտոնաթողություն չի սպառնում։ Խաչի քավորն այս տարի ՄԱՊ-ի Ալիկ Պետրոսյանն էր։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը