ՊԵԿ նոր նախագահի կենսագրությունը

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2016, 20:25

Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:

Կրթություն

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:  Տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային գործունեություն

1994–1999  Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:

1999-2000 «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:

2000–2002 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:

2002–2009 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:

2009-2010 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:

2010–2011 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2011-2014 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:

2014-առ այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:

Պարգևներ

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:

Ամենաընթերցվածը