Վանաձորի նոր քաղաքապետն ասել է Հեղինե Բիշարյանի ականջին

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2016, 17:38
Վանաձորի քաղաքապետ դարձած ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը քվեարկությունից հետո գրկել է Հայկական վերածնունդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Բիշարյանն այսօր առավոտից Վանաձորում էր եւ փորձում էր այնպես անել, որ կուսակցության հինգ ավագանիները ցույց տան իրենց քվեաթերթիկները, կամ լուսանկարեն քվեարկած թերթիկը:

ՀՎԿ-ն, ինչպես նաեւ ԲՀԿ-ն, հայտարարել էին Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին քաղաքապետի ընտրությանն աջակցելու մասին, ստորագրել հուշագիր, սակայն արդյունքում պարզվեց, որ ԼՀ թեկնածուն ստացել է 14 քվե այն դեպքում, երբ այս երեք կուսակցությունների ձայները միասին 18-ն էին: Նշանակում է, կուսակցությունների ավագանիների մի մասը չեն ենթարկվել համատեղ որոշմանը, կամ էլ նրանցից ոմանց «գնել» են:

Արդյունքում, քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը, ով գրկել է Հեղինե Բիշարյանին ու ականջին ինչ որ բան ասել: Նրան մխիթարելո՞ւ, թե շնորհակալություն հայտնելու համար: Թե՞ ասել է իր օգտին քվեարկողների անունները: