Վանաձորցին ում ուզում է տեսնել քաղաքապետի պաշտոնում, տեսավ. Մամիկոն Ասլանյան

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2016, 16:19
«Վանաձորցու քվեն օդում չի մնալու, չի փոշիանալու: Վանաձորցին ում ուզում է տեսնել քաղաքապետի պաշտոնում, տեսավ: Իսկ ավագանու անդամները բոլորը վանաձորցի են, կապ չունի քաղաքական հայացքը», Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո լրագրողներին ասաց նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա արձագանքեց լուրերին, թե իշխանության կողմից ճնշումներ են եղել ընդդիմադիր ուժերի ավագանու անդամների վրա, այդ պատճառով ոմանք ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկեցին և չպահպանեցին Լուսավոր Հայաստանի հետ ստորագրած հուշագրի կետերը:

«Թող ասեն: Է, նաև ասում էին, որ փող ենք բաժանել, կարուսել ենք արել, հաստատվե՞ց”, նշեց նա:

Ամենաընթերցվածը