Վանաձորի քաղաքապետ դարձավ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2016, 15:51
Քիչ առաջ հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց քաղաքապետի ընտրության արդյունքները: Պարզվեց, որ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկել էր ավագանու 19, Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին՝ ավագանու 14 անդամ:

Նշենք, որ Բարգավաճ Հայաստան և Հայկական վերածնունդ կուսակցությունները հուշագիր էին ստարագրել Լուսավոր Հայաստանի հետ՝ ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Այս երեք ուժերի ավագանու ձայները կազմում էին 18, ինչը նշանակում էր, որ Վանաձորում պետք է քաղաքապետ դառնար Քրիստ Մարուքյանը:

Վանաձորի քաղաքապետի ընտրություններն ընթացան թեժ մթնոլորտում:

Ամենաընթերցվածը