«Մելլաթ» բանկում մոռացված ճամպրուկում հայտնաբերվել են Իրանի քաղաքացու փաստաթղթեր

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 18:36
«Մելլաթ» բանկում մոռացված ճամպրուկում հայտնաբերվել են Իրանի քաղաքացու պատկանող փաստաթղթեր: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին տեղում աշխատող ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունն առգրավեց ճամպրուկը, որպեսզի տերը հայտնվի այն վերադարձնելու:  

ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին ահազանգ է ստացել այն մասին, որ «Մելլաթ» բանկում հաճախորդներից մեկը ճամպրուկ է թողել, որը կասկած է առաջացրել: Դեպքի վայրում ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել և պարզել, որ որևէ վտանգավոր բան չկա: