Դիլիջանում Re-apaga corps կամավորական խմբեր կստեղծվեն

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 16:40
UWC Դիլիջան քոլեջի ուսանողների և Դիլիջանի համայնքային կենտրոնի համատեղ ջանքերով ստեղծված Re-apaga բարեգործական հիմնադրամը նախատեսում է էլեկտրոնային թափոնների բացասական ազդեցության դեմ պայքարին նվիրված միջոցառումների շարք անցկացնել:

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին, Re-apaga-ն Դիլիջանում ֆլեշմոբ անցկացրեց, որի նպատակը տեղի բնակիչների ուշադրությունը էլեկտրոնային թափոնների հիմնախնդրի վրա սևեռելն էր: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 500 մարդ:

Մոտ ապագայում Re-apaga-ն նախատեսում է Դիլիջանի բնակիչների համար էլեկտրոնային թափոնների բացասական հետևանքների մասին պատմող դասախոսություն, շարադրությունների ու նկարների մրցույթ կազմակերպել, ինչպես նաև Re-apaga corps կամավորական խմբեր ձևավորել, որոնք Դիլիջանում էլեկտրոնային թափոններ կհավաքեն: