Ինչ է փոփոխություններ կլինեն Գառնիում, եթե գյուղապետ դառնա Արուսյակ Այվազյանը

    • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 14:19
Ամռան թեժ ամիսներին Գառնիի Ազատ գետի ՓՀԷԿ-ից ազատվելու պայքարը նույնպես թեժացավ: Գառնի այցելեց անգամ վարչապետը Հովիկ Աբրահամյանը, սակայն գառնեցիները չնահանջեցին: Արուսյակ Այվազյանը այն պայքարող քաղաքացիներից մեկն էր, ով համախմբեց, ոտքի հանեց գառնեցիներին՝ թույլ չտալու շինարարությունը: Այժմ Արուսյակը որոշել է դառնալ Գառնիի գյուղապետ, դրել է թեկնածությունը, կազմել  նախընտրական ծրագիր, անգամ ունի կապեր սփյուռքից ներդրողների հետ, ովքեր խոստացել են նրա ընտրվելու պարագայում Գառնիում նոր բիզնես սկսել , իսկ Արուսյակն իր կողմից պատրաստ է սոցիալապես անապահով խավին ներգրավվել այդ աշխատանքներում: Հիշեցնենք Գառնու գյուղապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, թեկնածումները 4-ն են:

Գառնիում ինչ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել Արուսյակ Այվազյանը՝ մանրամասները տեսանյութում: