Դժբախտ պատահար Շիրակի մարզում

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 13:32

Շիրակի մարզի Կառնուտ գյուղում փլվել է Հարությունյաններին պատկանող անասնագոմը, պատահարի հետեւանքով զոհվել է 1981 թվականին ծնված Մկրտիչ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ին Գյումրու  բժշկական կենտրոն է ընդունվել երկու մարդ:

Կենտրոն տեղափոխվածներից մեկը՝ 1981 թվականին ծնված Մկրտիչ Հարությունյանը, մահացել է մինչեւ հիվանդանոց հասցնելը, մի փոքր ուշ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Մկրտչի հայրը՝ 1941 թվականին ծնված Տարոն Հարությունյանը: Նա ստացել է գլխուղեղի եւ ողնաշարի բազմաթիվ վնասվածքներ: Այս պահին նրան շարունակում են բժշկական օգնություն ցույց տալ:

Ինչպես տեղեկացրին հարազատները՝ պատահարի ժամանակ հայր ու որդի աշխատելիս են եղել անասնագոմի տանիքի վրա: