ՊԵԿ-ից զգուշացրել են կառավարությանը. ՀԺ

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 08:48
Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, այս օրերին կառավարությունը քրտնաջան աշխատում Է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ։ Մինչև վարչապետի ու կառավարության փոփոխությունը բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ Է եղել։

«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, չի համաձայնել նախատեսված եկամուտների ու ծախսերի չափի հետ։ ՊԵԿ –ից ստացած մեր տեղեկությունների համաձայն իրենք կառավարությանը զգուշացրել են, որ չեն կարողանա ապահովել նախատեսված եկամուտների չափը։ Նշենք, որ վերջին տարիներին բյուջեի այդ ցուցանիշները համապատասխանեցվել են ՄԺԾԾ-ով նախատեսված թվերին, իսկ 2017թ. համար նախատեսված Է 1 տրլն 146 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու տուրքեր, և մոտ այդքան Էլ նշվել Է բյուջեի նախագծում։ ՊԵԿ-ից կառավարությանը զգուշացրել են, որ ՀՀ տնտեսության ծանր վիճակը թույլ չի տա, որ 2017թ. ապահովեն այդ գումարը, բացի այդ, ակնկալվող վարկերի քանակն էլ փոքր Է լինելու։ Եվ, մեր տեղեկություններով, կառավարությունը Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի հետ միասին այս օրերին աշխատում են կրճատել հաջորդ տարվա բյուջեով նախատեսված թե եկամուտների, թե ծախսերի չափը», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում