Մարզպետները փաստի առաջ են կանգնել. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 08:45
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարությունում մարզպետների մասնակցությամբ պետք է տեղի ունենա եկող՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ «Նման քննարկումները սովորաբար փակ ռեժիմով են տեղի ունենում, և դրանց մասին հանրությունը տեղեկանում է միայն հաղորդագրություններից։ Սակայն մարզպետներից շատերն այս քննարկմանն առանձնապես ոգևորված չեն մասնակցելու։ Բանն այն է, որ մարզպետներից մի քանիսը, ականջալուր լինելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորներին, այս ընթացքում կառավարության աշխատակազմին են ներկայացրել թվեր, թե իրենց հատկացված պետական միջոցներից որքան գումար են «խնայել»։ Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ոչ թե խրախուսել խնայողություն արած չինովնիկներին, այլ կրճատել մարզպետարաններին տրվող գումարները՝ թողնելով խնայվածի չափ։ Ասել է թե՝ տեղավորվեք նախորդ տարվա «թվերի մեջ»։ Ու եթե մարզային իշխանիկներն իմանային, որ այսպես է լինելու, ապա բյուջետային միջոցները չէին խնայի և ամբողջությամբ կծախսեին», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում