Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 21:47
Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Փոփոխությունների գործընթացը շարունակական է, և մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը: «Մենք` հանրապետականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի վարչապետ Կարապետյանի կառավարությունը իրականացնի այն բոլոր աշխատանքները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոններին»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: