Ֆրանսիայի դեսպանը ողջունել է Հայաստանի կողմից Կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագրի ստորագրումը

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 18:24
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը Հայաստանի կողմից՝ Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագրի ստորագրման կապակցությամբ.

«Ողջունում եմ Հայաստանի կողմից, սեպտեմբերի 21-ին, Նյու-Յորքում, Կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագրի ստորագրումը: Ֆրանսիան, որպես COP 21-ի նախագահող երկիր, խրախուսում է Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ վավերացնելու սույն համաձայնագիրը, դրանով նպաստելով համաձայնագրի ուժի մեջ մտնելուն մինչև 2016թ. վերջը»:

Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ կվավերացվի 55 երկրների կողմից, որոնք ներկայացնում են ջերմոցային գազ արտանետող երկրների 55 տոկոսը: