Արծվիկ Մինասյանը հեռանում է. Hraparak.am

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 16:41
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հավաքել է իրերն ու աշխատակազմին՝ ասելով, որ ինքը հեռանում է։ Ամենայն հավանականությամբ, նա կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը։ Ի դեպ, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Էկոնոմիկայի նախարարության լիազորությունները բավականին կկրճատվեն, զբոսաշրջության, ավիացիայի եւ այլ ոլորտներ դուրս կբերվեն նախարարության լիազորությունների շրջանակից։