Արձագանքել են «Շիրակ կենտրոնի» դրամահավաքին

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 15:20
«Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ Գյումրու վագոն-տնակներում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող վերջին երկու-երեք տարիների ընթացքում բարերարների կողմից 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, միայն ընթացիկ տարում՝ 16 բնակարան:

Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է կազմակերպության կողմից գնված և նվիրաբերած 10 բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: Այդ անհասկանալի հարկային պահանջները և հետագա տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով  «Շիրակ կենտրոնը» դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, ու հատկապես հիմա, երբ օրերը ցրտելու հետ հարյուրավոր աղքատ ու անօթևան ընտանիքներ սպասում են իրենց համար փրկօղակի վերածված, կազմակերպության ձմռան վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ծրագրի մեկնարկին, պարտադրված դիմել են բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարել դրամահավաք: Միաժամանակ  «Շիրակ կենտրոնը» որոշել է, եթե այնուամենայնիվ անօթևան ընտանիքներին նվիրած բնակարանների համար  առաջացած հարկային բեռը զիջվի ՀՀ վարչապետի միջնորդությամբ, ապա հանգանակված գումարով կգնվի ևս մեկ բնակարան ու կնվիրաբերվի բազմազավակ որևէ ընտանիքի, իսկ գումարի բավարարելու պարագայում նաև ձմռան վառելափայտ ձեռք կբերվի ու կբաժանվի անօթևան ընտանիքներին:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին՝ www.shirakcentre.am կայքում ու նաև սոցիալական կայքերի էջերում ներկայացվում է 2016 թ.  սեպտեմբերի 20-ից հայտարարված դրամահավաքին մասնակցած նվիատուների և ստացված գումարների մասին մանրամասն տեղեկատվություն:

Այս պահի դրությամբ դրամահավաքին նվիրատվություններ են կատարել.

1. «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը - 300.000 ՀՀ դրամ

2. Մարինա Նուշիկյան  - Երևան, 250.000 ՀՀ դրամ

Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներից որևէ մեկին՝

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD - 2052622035941001

EUR - 2052622035941040

RUB - 20526 22035941041

USD - 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց,

Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ

ՀԱՎՀՀ՝ 05532775

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան