Նորանշանակ նախարարը՝ իր անելիքների ու վարչապետի հետ հարաբերությունների մասին

    • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 15:09
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանից կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հետաքրքվեցին՝ տեղյա՞կ է ոլորտում առկա ատկատների մասին:

«Կփորձեմ ամեն ինչ ճշտել, պարզել, ձեր օգնության կարիքն էլ կունենամ, եթե մի բան տեսնեք, խնդրում եմ ասեք»,- արձագանքեց նախարարը:

Հարցին, թե համակարգում ի՞նչ փոփոխություններ է անելու, նախարարը պատասխանեց, որ ծրագիր ունի, որը շուտով կներկայացնի:

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախարարության աշխատակազմն իրեն լավ է ընդունել, իսկ կադրային փոփոխություններ կանի այն դեպքում, եթե մարդիկ թերանան իրենց աշխատանքում: «Եթե մարդիկ նորմալ աշխատում են, նորմալ պահանջներին  բավարարում են, կադրային փոփոխություն չի լինի, եթե չեն բավարարում, իհարկե, կլինի»:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, այդ պատճառով էլ նշանակվեց նախարար, նա պատասխանեց, որ վարչապետի հետ հարաբերությունները նորմալ են, շատ մտերիմ չեն:

Հարցին, թե ինչ կապ ունի Ռոստելեկոմ ընկերության հետ, նախարարը նման պատասխան տվեց. «Ես եղել եմ հիմանդիրներից մեկը և վաճառել եմ Ռոստելեկեմին: Այն ժամանակ «GNC-Ալֆա» էր կոչվում: Ես ուղղակի տնօրենների խորհրդի անդամ էի մնացել՝ ըստ իրենց հետ ունեցած պայմանագրի»:

Մանրամասները տեսանյութում