Ատոմակայան, հանքեր, ժամանակակից հզորություններ. Էներգետիկայի 3 կարևոր խնդիրները՝ ըստ նախարարի

    • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 14:56
«Կտաք ինձ մեկ շաբաթ ժամանակ, որից հետո ես կպատասխանեմ ձեր հարցերին»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էներգետիկայի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նա հավելեց, որ էներգետիկ ոլորտում երեք կարևոր խնդիր է առանձնացրել՝ Ատոմակայանի արդիականցման հարցը, ընդերքի համապարփակ ու համալիր հետազոտության կարգավորումը, և երրորդ, ավելի արդիական ու ժամանակակից արտադրող հզորություններ ունենալը:

Նորանշանակ նախարարն ասաց, որ կադրային փոփոխություններ այս պահին չի պատրաստվում անել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ և ով իրեն առաջարկեց նախարարի պաշտոնը, Աշոտ Մանուկյանը պատասխանեց. «Առաջարկը՝ ղեկավարել նախարարությունը, եղել է վարչապետից, իսկ վարչապետի հետ մենք ոլորտում աշխատել ենք շատ երկար»: