Նոր կառավարության կառուցվածքը. ցանկ

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 12:37
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվեցին, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է:

Նախարարների նոր անվանումները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) արտաքին գործերի նախարար.

5) արտակարգ իրավիճակների նախարար.

6) բնապահպանության նախարար.

7) գյուղատնտեսության նախարար.

8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար.

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար.

10) կրթության եւ գիտության նախարար.

11) մշակույթի նախարար.

12) պաշտպանության նախարար.

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար.

14) սփյուռքի նախարար.

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարար.

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարար.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար»: