ԱԺ արտահերթ նիստում կքննարկվեն հարկային օրենսգիրքն ու կառավարության կառուցվածքը

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 12:32
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց առաջարկել Ազգային ժողովին սեպտեմբերի 26 –ին՝ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ նստաշրջանի օրակարգում կընդգրկվեն մի շարք նախագծեր, այդ թվում՝ կառավարության կառուցվածքի հաստատման հարցը և Հարկային նոր օրենսգիրքը: