Աշոտ Մանուկյանն էներգետիկայի ոլորտի զարգացումը տեսնում է երեք ռազմավարական ուղղություններով

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 12:24
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը ոլորտի զարգացման համար նախանշել է երեք ռազմավարական խնդիր, որոնք պետք է իրականացնի գործունեության ընթացքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ առաջին ռազմավարական խնդիրն իր համար ատոմակայանի արդիականացման ծրագիրն է, որը մեկնարկել է սեպտեմբերի քսանին: «Երկրորդ խնդիրն ընդերքի համալիր հետազոտությունն է, երրորդն` ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մանուկյանը:

Նորանշանակ նախարարն ընդգծեց նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կադրային որևէ փոփոխություններ այս պահին չի իրականացնելու: